Քաղաքական

07.01.2017 19:46


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհրդի հայտարարությունը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհրդի հայտարարությունը

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն էական նշանակություն ունեն մեր երկրի համար։ Ժողովուրդը պահանջում է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն արդար և ազատ լինեն, և այն մարդիկ, ովքեր չեն կարողանում հանդուրժել համակարգային կոռուպցիան, տնտեսական մոնոպոլիան, դատական համակարգում անարդարությունները, քաղաքական կողմնակալությունը, արտագաղթն ու ընտրակեղծիքները, ապա 2017 թվականին շանս ունենք մեր բոլորիս ներուժը համախմբել մեկ գախափարի շուրջ, այն է՝ ստեղծել միասնական (հասարակական ու քաղաքական ուժերի համախմբմամբ) ճակատ և հաղթել։ Քաղաքական այս գործընթացում մենք կարևորում ենք երիտասարդների ներգրավվածությունը, մասնավորապես` ընտրությունների վերահսկման, քաղաքական ակցիանների, որոնք միտված կլինեն հանրության լայն շերտերի միավորմանը։ Այս կարևոր գործընթացին մասնակից դառնալու համար ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհուրդը հայտարարում է երիտասարդների կոնսոլիդացիա։ Իրականում կա հնարավորություն` ստեղծել առանցքային բևեռ և երկրում իրականացնել արմատական փոփոխություններ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը