Համացանցում է հայտնվել Ռադայի պատգամավորների՝ Ուկրաինայի իշխանությունը զավթելու մասին խոսակցությունը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Սերգեյ Պաշինսկու և Գեննադի Կորբանի խոսակցությունը, որի ժամանակ նրանք մտքեր են հայտնում երկրի իշխանությունը զավթելու մասին։ Ձայնագրությունը տեղադրվել է «Ֆեյսբուք» սոցցանցում։
«Страна.ua»–ի փոխանցմամբ՝ խոսակցությունը կայացել է 2014–ի աշնանը, երբ Կորբանը Դնեպրոպետրովսկի փոխնահանգապետն էր։
Ձայնագրությունում Պաշինսկին նշում է, որ իշխանությունը զավթել է հարկավոր երկրի բարգավաճման համար, իր հերթին Կորբանը խորհուրդ է տալիս «նման բաներ չասել հեռախոսով»։
«Մենք իշխանությունը կզավթենք նախագահի համար», –ասում է Պաշինսկին՝ հավելելով, որ հարկավոր է «գնդակահարել» Պյոտր Պորոշենկոյի մերձավոր շրջապատի անդամներին, որոնք «անգամ գողանալ չգիտեն»։

7or.am