Աշխարհ

06.01.2017 12:19


Հյուսիսային ծովի ափ հազարավոր «Քինդեր» ձվեր են նետվել (լուսանկարներ)

Հյուսիսային ծովի ափ հազարավոր «Քինդեր» ձվեր են նետվել (լուսանկարներ)

Գերմանական Լանգեոգ կղզու բնակիչներն արտասովոր նվեր են ստացել. Հյուսիսային ծովի ալիքները փոթորկից հետո հազարավոր «Քինդեր» ձվեր են նետել ափ։ Այս մասին հայտնում է NDR–ը։

Պարզվել է՝ բեռնատար նավը, որը Չինաստանից գերմանական Բրեմերհաֆեն նավահանգիստ էր մեկնում, հայտնվել է Աքսել մրրիկի մեջ. նավը բեռնված է եղել շոկոլադե ձվերով, որոնց մեջ խաղալիքներ կան։ Մինչ կատարվածն իսկական ցնծություն է առաջացրել տեղաբնակ երեխաների շրջանում, բնապահպանները տագնապ են բարձրացրել. եթե ժամանակին չհավաքվեն պլաստմասսե ձվերը, ալիքները դրանք հետ՝ դեպի ծով կքշեն, ինչը բնապահպանական լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։ Լողափը տեղաբնակներին օգնել են մաքրել նաև զբոսաշրջիկները։

«Life.ru»–ի փոխանցմամբ՝ ձվերը նախատեսված են եղել Ռուսաստանում վաճառքի համար. դրանցում, բացի, խաղալիքներից, նաև ռուսերեն ցուցում է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը