Լրահոս

30.12.2009 11:11

Սուրեն Սուրենյանցը Լևոն Տեր–Պետրոսյանի Ամանորը երևի զանգի միջոցով կշնորհավորի

Սուրեն Սուրենյանցը Լևոն Տեր–Պետրոսյանի Ամանորը երևի զանգի միջոցով կշնորհավորի

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «7օր»-ի հետ զրույցում ասել, է թե արդեն մի քանի տարի է, որ Ամանորը դիմավորելու ավանդույթ է իրենց մոտ ձևավորվել։

-Վազգեն Սարգսյանի մտերիմ մարդկանցով, ընտանիքի անդամների հետ դեկտեմբերի 31-ի գիշերը դիմավորում ենք Եռաբլուրում։ Իսկ  պարոն Արամ Սարգսյանի Նոր տարին շնորհավորում եմ ամսի 1-ի երեկոյան, երբ ժամանում եմ Արարատ։ Շնորհավորում եմ Գրետա մայրիկի Ամանորը, բավական երկար նստում ենք,  հիշում Վազգենին, պետության դժվար տարիները, հաղթանակները։ Անշուշտ, խմում ենք կենացներ, մի խոսքով, բավական բովանդակալից օր ենք անցկացնում,-ասել է նա։

Այն հարցին, թե այս տարի ինչպե՞ս է շնորհավորելու Լևոն Տեր-Պետրոսյանի Ամանորը, նա պատասխանել է, թե ձևը կգտնի շնորհավորելու։

-Հավանաբար զանգի միջոցով։ Ես Նոր տարուն առանձնապես չեմ սիրում շատ այցելություններ անել,-ասել է Սուրեն Սուրենյանցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։