Կարծիք

05.01.2017 16:38


Շատ կուզեի, որ «հայու գեն» գոռացողներն իրենց մազի անալիզը տային

Շատ կուզեի, որ «հայու գեն» գոռացողներն իրենց մազի անալիզը տային

1.Շատ կուզեի, որ «հայու գեն» գոռացողներն իրենց մազի անալիզը տային, տեսնեինք իսկապես քանի «հայ» կա
2. Պարզվում է ռուս ազգը(և ոչ միայն) լավ հանդուրժող է, որ էսքան մեր «սև» - երին դիմանում է
3.Սբ. Ծննդյան նախօրեին շատ է պակասում սերը մեզ՝ հայերիս , մեր և մյուսների նկատմամբ՝ անկախ ազգությունից
4. Ճրագալույցի Սբ. Պատարագ է այսօր երեկոյան) ավելի գեղեցիկ ու կարևոր բան՞
5. Վաղվա Սբ. Ծննդյան պատարագը))))!
6. Հայի «գենը» որակի ու տեսակի մեջ պիտի լինի, ոչ թե իր անտեսակ չարության
7. Դրսի բակային( բիսեդկա) մակարդակի խոսակցություններ ենք վարում, յախք
8. Աշխարհը «գրավել» է պետք սիրով ու Ընտանիքով. դա է հայությունը, ոչ թե դատարկ ու անպտուղ խոսելով
9. Ոչ երեխա ենք հարգում, ոչ ընտանիք, ոչ էլ մեր խոսքը, որը ափռցփռ ցպնում ենք աջուձախ
10. Գնալ Պատարագի, լսել Խոսքը, ապրել Սիրո մեջ
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը