Ես սովորաբար աշխատում եմ չներգրավվել համաֆեյսբուքյան քննարկումներում, բայց էն ընտանիքի ֆոտոն էնքան սիրուն էր, չդիմացա. եթե կնոջ հետ ընդհանուր ընկերներ ունենք, իմ կողմից իրեն գրկեք, խնդրում եմ, չնայած հասկանում եմ, որ ինքն էնքան ուժեղ ու ինքնաբավ մարդ է, հավանաբար, որ մտքով չի անցնի նեղվել էս վիրտուալ քննարկումներից: Իսկ իմ մտքով չէր անցնի, որ Ք.Ծ. 2017 թվականին նման քննարկում է հնարավոր էս հարթակում, որի ամբողջ իմաստն աշխարհի բոլոր մարդկանց` իրենց տարբերություններով հանդերձ, միավորելն է: Մտահոգներ ջան, բոլորիս մաղթում եմ, որ նույն պաթոսով արդար ընտրությունների գնանք, ամեն օր մեր իրավունքները և արժանապատվությունը պաշտպանենք ու մեր ամենօրյա աշխատանքը բարեխղճորեն անենք: Հայապահպանությունը կարծեմ էդտեղից է սկսվում: Հա, մեկ էլ ի վերջո հայերեն գրել սովորենք, էլ «սիրեցեք զմիմյանսն ու սիրիր մերձավորիդ»-ը չհիշեցնեմ, հաստատ հիշում եք: Եվ այլն...
Նույն պաթոսով արդար ընտրությունների գնանք
Ես սովորաբար աշխատում եմ չներգրավվել համաֆեյսբուքյան քննարկումներում, բայց էն ընտանիքի ֆոտոն էնքան սիրուն էր, չդիմացա. եթե կնոջ հետ ընդհանուր ընկերներ ունենք, իմ կողմից իրեն գրկեք, խնդրում եմ, չնայած հասկանում եմ, որ ինքն էնքան ուժեղ ու ինքնաբավ մարդ է, հավանաբար, որ մտքով չի անցնի նեղվել էս վիրտուալ քննարկումներից: Իսկ իմ մտքով չէր անցնի, որ Ք.Ծ. 2017 թվականին նման քննարկում է հնարավոր էս հարթակում, որի ամբողջ իմաստն աշխարհի բոլոր մարդկանց` իրենց տարբերություններով հանդերձ, միավորելն է:
Մտահոգներ ջան, բոլորիս մաղթում եմ, որ նույն պաթոսով արդար ընտրությունների գնանք, ամեն օր մեր իրավունքները և արժանապատվությունը պաշտպանենք ու մեր ամենօրյա աշխատանքը բարեխղճորեն անենք: Հայապահպանությունը կարծեմ էդտեղից է սկսվում: Հա, մեկ էլ ի վերջո հայերեն գրել սովորենք, էլ «սիրեցեք զմիմյանսն ու սիրիր մերձավորիդ»-ը չհիշեցնեմ, հաստատ հիշում եք: Եվ այլն...
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից