Լրահոս

30.12.2009 10:54

Տանտերերը ծխահարվել են

Նույն օրը, ժամը 19.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամաս 41/27 հասցեում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Գ. Հովհաննիսյանին պատկանող բնակարանում 5 կգ-անոց բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք եւ բռնկում, ինչի հետեւանքով այրվել է բնակարանի խոհանոցը' 5 քմ մակերեսով, եւ ջեռուցման կաթսան:

Ծխապատ գոտու գոյացումից ծխահարվել են տան բնակիչներ' 1935 թ. ծնված Ռիմա Ավագյանը եւ 1991 թ. ծնված Լիլիթ Հովհաննիսյանը:

Տուժածներին  շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ցուցաբերել է առաջին օգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։