Հազարավոր սիրիացիներ վերադառնում են Արևելյան Հալեպ
Սիրիայի հազարավոր բնակիչներ վերադառնում են Արևելյան Հալեպ։ Այդ մասին, «gazeta.ru»–ի փոխանցմամբ, հայտարարել է Հալեպում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Սայադ Մալիքը։
Նշվում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Հանանո շրջան է վերադարձել ավելի քան 2 հազ ընտանիք։
Մալիքը հաղորդել է, որ վերջին օրերին Հալեպի արևելյան շրջաններում հաստատված խաղաղությունն է հնարավորություն տվել բազմաթիվ քաղաքացիների վերադառնալ իրենց տները։ ՄԱԿ ներկայացուցչի խոսքով՝ քաղաքը լրջորեն ավերվել է։ Նա նաև հավելել է, այնտեղ մոտ 1,5 մլն քաղաքացիական անձ կա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամի» գրոհայինները գնդակոծել են Հալեպն ու Շուրֆա բնակավայրը։

7or.am