Աշխարհ

04.01.2017 11:50


Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները կմեկնարկեն հունվարի 23–ին

Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները կմեկնարկեն հունվարի 23–ին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները կմեկնարկեն հունվարի 23–ին։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն՝ թուրքական ԶԼՄ–ին հղումով։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նաև հայտնել է, որ ռուսաստանցի փորձագետները Թուրքիա կայցելեն հունվարի 9-10–ը՝ քննարկելու բանակցությունների նախապատրաստումը։

Ավելի վաղ սիրիացի ընդդիմադիր խմբավորումների մի մասը հայտնել է, որ դադարեցրել է պատրաստվել Աստանայի բանակցություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը