Կարծիք

03.01.2017 19:04


Էդ ում ես ոչխարի տեղ դնում՝ քեզ, թե միջազգային հանրությանը

Էդ ում ես ոչխարի տեղ դնում՝ քեզ, թե միջազգային հանրությանը

2016 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական գործողությունից ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց «անհետ կորած» իր զինվորի մասին, միաժամանակ՝ հայկական կողմին վերագրելով նախահարձակի դերը: Այսօր Ադրբեջանի կողմից տարածվեց հերթական հաղորդագրությունը, ըստ որի վերջինիս արդեն հայտնի է դարձել «անհետ կորած» զինծառայող Չինգիզ Գուրբանովի ճակատագիրը:

Դատելով հաղորդագրության բավականին «ագրեսիվ» բովանդակությունից, տպավորություն է ստեղծվում, որ հայերը նախահարձակ լինելով սպանել են Չինգիզին, ապա դիակը քարշ տալով տեղափոխել իրենց տարածքը... Եվ հիմա Ադրբեջանը, դիմելով միջազգային միջնորդների օժանդակությանը, ուզում է հետ վերցնել իր «անհետ կորածին», բայց էս հայերը ցուցաբերելով անմարդկային վերաբերմունք, «տարբեր պատճառաբանություններով կանխամտածված ձգձգում են դիակը վերադարձնելու գործընթացը...»

Դե արի ու մի ասա, տո այ «կարա կոյունլու» ես, թե «աղ կոյունլու» ես, էդ ում ես ոչխարի տեղ դնում՝ քեզ, թե միջազգային հանրությանը...

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը