Շատերը երևի չեն նկատել, բայց դեկտեմբերի 31-ին հայտնի «ականջ կտրող» և քֆուրչի Լևոն Երանոսյանին պարգևատրել են «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
Զգու՞մ եք չէ՝ ում են Հայաստանում պարգևատրում և ինչի համար․ «Հասարակական կարգի գերազանց պահպանություն»։ Բա սա հարի՞ր է ժամանակակից պետությանը, որի «քաղաքական էլիտան» ամեն տեղ խոսում է նրա մասին, որ մենք 21-րդ դարին հարիր պետություն ենք կառուցում։ Ինձ թվում է՝ իշխանությունները 21-ը խառնել են 11-րդ դարի հետ։ Այ էդ ժամանակ «ականջ կտրելու» համար ոչ միայն մեդալ, այլ նաև կալվածք էին տալիս։ Չնայած, ի՞նչ իմանաս, կարողա ստեղ էլ են կալվածք տվել՝ վրեքներս խաբար չկա։
Բայց կարևորը՝ «անպիտան և ամայի» տարածքներում էդ կալվածքը չտան, թե չէ մարդ էս, կարող է վաղը, մյուս օրը որոշեն դա էլ հանձնեն ու մարդու պարգևը թոզմիշ լինի․․․
Ամոթ է, ամո՛թ՝ չի կարելի 21-րդ դարում ըսենց պետություն ունենալ։ Մենք այս տարի պետք է կոտրենք սառույցը, փոխենք իշխանությունն ընտրությունների միջոցով և սկսենք նորմալ, ժամանակակից և հզոր պետություն կառուցել, որի կենտրոնում լինելու է մարդը։
«Ականջ կտրելու» համար` պարգևատրում

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից