2017 թվականին անձնական կարևոր իրադրություններից բացի (այս տարի պլանավորում եմ ամուսնանալ)՝ ես շատ կարևորում եմ ԱԺ ընտրությունները, որոնք տեղի են ունենալու ապրիլի 2-ին։ Արդեն հիմա պարզ է, որ ընտրությունները լինելու են ոչ թե ուղղակի մրցակցային, այլ իրական պայքար իշխանափոխության համար։ ՀՀԿ-ից զատ՝ միանշանակ, լինելու են մի քանի դաշինք, որոնք իրենց մարդկային, կազմակերպչական ու ֆինանսական ռեսուրսներով կարողանալու են մրցել իշխող ուժի հետ։
2017-ի կարգախոսը պետք է լինի «Հայրենիքը կրկեսից վերածենք հզոր պետության»։ Մեզ բոլորիս է սա պետք. մենք 2017-ին սխալվելու հնարավորություն չունենք, որովհետև հակառակ դեպքում մենք կրկին կմնանք առանց արմատական փոփոխությունների, սարսափելի արտագաղթի տեմպերի հետ՝ աղքատության ու հուսալքության ուղեկցությամբ, իսկ մեր թշնամին կշարունակի զինվել․․․
Մենք չենք կարող այլևս կռվել 80-ականների զենքերով (ինչքան էլ դրանք, ըստ Գալուստ Սահակյանի, «կառուցողական» լինեն) և հույս դնել մեր տղաների արիության վրա․․․ Կարճ ասած՝ բոլորս դեպի ընտրատեղամասեր, գիտակցենք մեր քվեի ուժը և ոչ միայն «ոչ» ասենք ՀՀԿ-ին, այլ ասենք «այո» զարգացմանը և Արցախի ու Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Հայրենիքը կրկեսից վերածենք հզոր պետության

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից