Համակարգչով երկար աշխատելու հետևանքն էլ սա է: Մեր մամիկների խոսքով ասած՝ ձեռացագիրս լրիվ փչացել է: Ամեն տարի նստում Ձմեռ պապին նամակ եմ գրում ու իմ գրածից բան չեմ հասկանում: Էդ խեղճ մարդը որտեղի՞ց հասկանա: Սկզբում գրեցի, որ առողջություն եմ ուզում, հետո փոշմանեցի, ջնջեցի ու գրեցի՝ «Չէ, Ձմեռ պապի ջան, ավելի լավ է ինձ լվացքի մեքենա նվեր բերես, մեռա գնալով գետը լվացք անելով»։ Էլի ձեռացագիրս չկարողացա կարդալ: Ոնց որ Մորզեի այբուբենով գրած լինեի: Վերջը նամակս չուղարկեցի՝ ապավինելով զուտ հայկական հույսին՝ «Աստված մեծ է, մի բան կանի»: Ընկերներ ջան, գալիք տարում զուտ հայկական հույսով չապրենք, մեր փոխարեն ոչ ոք ոչինչ չի անելու... Էս փալաս-փուլուսին գցենք «լվացքի մեքենայի» մեջ ու էնքան ֆռռացնենք, որ միայն կոճակները մնան։ Շնորհավո՛ր Նոր տարի
Գալիք տարում զուտ հայկական հույսով չապրենք
Համակարգչով երկար աշխատելու հետևանքն էլ սա է: Մեր մամիկների խոսքով ասած՝ ձեռացագիրս լրիվ փչացել է:
Ամեն տարի նստում Ձմեռ պապին նամակ եմ գրում ու իմ գրածից բան չեմ հասկանում: Էդ խեղճ մարդը որտեղի՞ց հասկանա: Սկզբում գրեցի, որ առողջություն եմ ուզում, հետո փոշմանեցի, ջնջեցի ու գրեցի՝ «Չէ, Ձմեռ պապի ջան, ավելի լավ է ինձ լվացքի մեքենա նվեր բերես, մեռա գնալով գետը լվացք անելով»։
Էլի ձեռացագիրս չկարողացա կարդալ: Ոնց որ Մորզեի այբուբենով գրած լինեի: Վերջը նամակս չուղարկեցի՝ ապավինելով զուտ հայկական հույսին՝ «Աստված մեծ է, մի բան կանի»:
Ընկերներ ջան, գալիք տարում զուտ հայկական հույսով չապրենք, մեր փոխարեն ոչ ոք ոչինչ չի անելու...
Էս փալաս-փուլուսին գցենք «լվացքի մեքենայի» մեջ ու էնքան ֆռռացնենք, որ միայն կոճակները մնան։
Շնորհավո՛ր Նոր տարի
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից