Քաղաքական

31.12.2016 17:50


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության շնորհավորական ուղերձը

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը շնորհավորում է ձեզ Նոր տարվա կապակցությամբ։

2017–ը լինելու է վճռորոշ տարի, քանի որ սպասվում են համապետական՝ խորհրդարանական ընտրություններ, որոնք իրենց նշանակությամբ էապես տարբերվելու են նախորդներից։

ՀՀ ամեն մի քաղաքացի պետք է որոշի, թե ինչպիսի պետության մեջ է ուզում ապրել, ինչպիսի սոցիալ–տնտեսական հարաբերություններ է պատկերացնում, ինչպիսի անվտանգության համակարգ է ուզում ունենալ և ինչպիսի ապագա է ցանկանում կերտել։

Ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունների պահանջն ակնհայտ է։ Յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչքանով հնարավոր կլինի բավարարել այդ պահանջը։

Մեր զինվորն ու հրամանատարը, ուսուցիչն ու բանվորը, ձեռներեցն ու գիտնականը, ոստիկանն ու ուսանողը, հանրության մյուս շերտերն արժանի են զարգացող և անվտանգ երկիր ունենալուն։

Մենք համոզված ենք, որ բոլորիս հավաքական ջանքերը, ինչպես նաև մեր կազմակերպվածությունն ու վճռականությունը կբերեն դրական արդյունքների։ Միասին մենք ուժեղ ենք և միասին մենք կհաղթենք։

Թող գալիք տարում դրվեն բոլորիս երազանքների իրականացման հիմքերը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը