Կարծիք

31.12.2016 16:00


Ամեն օր արթնացեք ինչպես Մխիթարյանը

Ամեն օր արթնացեք ինչպես Մխիթարյանը

Դուք նայեք Մխիթարյանի Մոուրինիոյի, մնացած Մանչեստերի ֆուտբոլիստների դեմքերին և գտեք տարբերությունը:

Ողջ Անգլիայի ստադիոնը երգում է Մխիթարյանի երգը, որովհետև նրա դեմքի, պահվածքի, խաղի, ապրելակերպի, հագնվելու, ապրելու, ուրիշի մասին չխոսելու մեջ կա փիլիսոփայություն: Դա աշխարհի մարդկանց ամենամեծ հատկությունն է:

Մխիթարյանը խոսում էր անգլերեն մեզ անհասկանալի լեզվով: Ամբողջ ընտանքիով մի քանի րոպե լուռ լսում էինք, որովհետև նրա խոսքի, ծիծաղի մեջ կար հոր հիշատակը, եղեռնը, երկրաշարժը, ամբողջ հայ մարզասերի նվիրվածությունը: Իսկ Հայաստանի իշխանական համակարգում և դրանից դուրս կան մարդիկ, որոնց հեռուստատեսությամբ տեսնելուց, ինչպես ասաց Ե. Պետրոսյանը, ընտանքիով հարձակվում ենք կառավարման վահանակի վրա, որպեսզի շուտ փոխենք ալիքը:

Ֆուտբոլասերի համար քանի որ դեկտեմբերի 31-ին ժամը 7-ին «Մանչեստեր Յունայթեդի» խաղն է, կնայենք Մխիթարյանին և կսկենք տոնակատարությունը:

Ամեն օր արթնացեք ինչպես Մխիթարյանը:

Դավիթ Երզնկյան

Հ.Գ.։ Իմ նախորդ գրառումը վերաբերում էր մեր ներիքն կյանքին։ Ես բաց նամակ էի գրել վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ովքեր ցանկություն ունեն տեղեկանալ այդ բաց նամակի բովանդակությանը, կարող են սեղմել այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը