Հակառակորդի արկածախնդրությանը երկու օրվա ընթացքում զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական
ՀՀ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդն ունեցել է ևս 4 կորուստ: Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Փաստացի, հակառակորդի արկածախնդրությանը երկու օրվա ընթացքում զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: Ավելացնեմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ»:

7or.am