Աշխարհ

30.12.2016 10:05


ԱՄՆ-ն արտաքսում է ռուս դիվանագետներին

ԱՄՆ-ն արտաքսում է ռուս դիվանագետներին

Վաշինգտոնը հետախուզական գործունեություն ծավալելու մեղադրանքով ԱՄՆ-ից արտաքսում է ՌԴ 35 դիվանագետի և փակում ԱՄՆ–ում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություն։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ դա Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու և ամերիկացի դիվանագետներին ճնշելու պատասխանն է:

Կրեմլում ԱՄՆ իշխանությունների գործողությունները որակել են որպես «կանխատեսված ագրեսիա» և երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին վնասելու ցանկություն:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը