Բաքուն դիվերսիա է կազմակերպում, իսկ Երևանում պատրաստվում են ռեյտինգային քվեարկության
Նոր տարվա շեմին երեք զոհ ունեցանք: Ցավալի կորուստ:
Մինչ իշխանությունը տոնական ընդունելությունների ծավալուն «գրաֆիկով» հպարտ առաջ էր շարժվում՝ ինքնագոհ թվարկելով սեփական «ձեռքբերումները», մինչ շարունակում էին մեդալների ու կոչումների, մրցանակների ու պատվոգրերի զրնգուն արարողությունները, շնորհավորանքների ու կենացների անվերջանալի շարքը, թշնամին Տավուշի մարզում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարեց, ինչի հետևանքով կորցրինք հայրենիքի պաշտպանների:
Մեր զինծառայողների կորուստը, սակայն, թվում է, ոչինչ չէր նշանակում Սերժ Սարգսյանի համար: Վերջինս գոնե մեկ օր սպասեր ու հետո միայն հրապարակեր իր հրամանագիրը՝ 2017-ի ապրիլի 2-ին ԱԺ հերթական ընտրության օր նշանակելու մասին:
Ուրեմն, Հայաստանի սահմանում զինվորներ ենք կորցրել, բայց, պարզվում է, Սերժ Սարգսյանի համար կարևորն ԱԺ ընտրություններն են: Լավ, մի՞թե հնարավոր չէր մի քիչ հետաձգել այդ հրամանագրի ստորագրումն ու հրապարակումը:
Բաղրամյան 26-ի համար հայրենիքը պաշտպանող զինվորի կյանքը գրոշի արժեք չունե՞ր: Իրենք իրենց քաղաքական կյանքի երկարակեցության մասին են մտածում ու առանց մի վայրկյան կորցնելու՝ ընտրության օր են նշանակում: Այն էլ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի սկսման օրը, այսինքն՝ մեր զոհերի տարելիցին: Իսկ սոցիալական ցանցերում էլ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի ջատագովները հեգնում էին բոլոր նրանց, ովքեր զինվորների կորստից հուզված գրառումներ էին կատարում:
«Նստած ըստե գրում եք, որ ի՞նչ, գնացեք սահմանը պահեք, եթե էդքան ցավում եք: Որ ասում ենք՝ մեզ խաղաղություն ա պետք, սաղդ դառնում եք պատրիոտներ, խաղաղ ապրել ա պետք, ոչ թե հավայի գնաս մեռնես»:
Այս ոճով նախատում էին քիրվայասեր-«խաղաղասերները»:
Մի խոսքով, լրիվ իրար գտել են էն քեֆչիներն ու «ռացիոնալ քաղաքական գործիչ» Ալիևի երկրպագուները: Երկուսի համար էլ հայրենիքը «անպետք հող» է. կարևորն ընտրություններն են ու խորհրդարանն իրենցով անելն է:

Կիմա Եղիազարյան