Լրահոս

29.12.2009 17:08

Ազատ Գասպարյան. «Ձմեռ պապը թող Հայաստանին միաբանություն բերի»

Ազատ Գասպարյան. «Ձմեռ պապը թող Հայաստանին միաբանություն բերի»

Վաստակավոր դերասան Ազատ Գասպարյանը «7օր»-ի հետ զրույցում ամփոփելով 2009թ.-ն՝ որպես ամենակարևոր ձեռքբերում է նշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

-Ես կասեի՝ ամենակարևոր իրադարձությունը հայ-թուրքական հարաբերությունների մեջ առաջխաղացումն է։ Այսինքն, դիվանագիտական սայլը տեղից շարժվեց, և հուսանք, որ պիտի հաջողություն ունենա, եթե մենք ամեն օր հետևողական լինենք մեր դիվանագիտությամբ։ Կորուստներ ունեցանք անձնավորված. այս տարի շատ մահեր եղան։ Տնտեսության մեջ ձեռքբերումները մի քիչ շատ չեն։ Քաղաքաշինության, քաղաքի ձևավորման մեջ ձեռքբերումներ ունեցանք։ Ձեռքբերումներն ու բացթողումները երբ գումարում ես, «պլյուսով» ես դուրս գալիս, մանավանդ մեր սպորտային ձեռքբերումների առումով,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ մեծ բան է մարդկանց դրական էմոցիաներ հաղորդելը։ Իսկ Ձմեռ պապից Ազատ Գասպարյանը միաբանություն է խնդրել։

-Ձմեռ պապը թող Հայաստանին միաբանություն բերի, միաբանություն, միաբանություն, միաբանություն. ուրիշ ոչ մի բան չեմ ուզում,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։