Մաքքեյն. «Բալթյան երկրներում մշտապես պետք է ԱՄՆ զինվորականներ լինեն»
ԱՄՆ բանակի ստորաբաժանումները մշտապես պետք է Բալթյան երկրների տարածքում լինեն։ТАСС–ի փոխանցմամբ՝Լատվիայում նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը։
Ըստ նրա՝ դա հարկավոր է, որպեսզի «ընկերները հասկանան, որ ամերիկացիները միշտ իրենց հետ են»։
«Ինչ վերաբերում է դրանց քանակին, ապա դա կապված է զորավարժությունների ու ռազմական գործողությունների հետ, որոնք մենք համատեղ ենք անցկացնում»,–նշել է նա։
Ավելի վաղ Մաքքեյնը հաղորդել էր, որ ԱՄՆ–ն Օբամայի օրոք կորցրել է համաշխարհային առաջնորդությունը։
Մաքքեյն. «Բալթյան երկրներում մշտապես պետք է ԱՄՆ զինվորականներ լինեն»
ԱՄՆ բանակի ստորաբաժանումները մշտապես պետք է Բալթյան երկրների տարածքում լինեն։ ТАСС–ի փոխանցմամբ՝ Լատվիայում նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը։

7or.am