Կարծիք

29.12.2016 14:16


Այս տեղեկության ֆոնին ավելի բարձրացավ իմ աչքերում Սեյրան Օհանյանը

Այս տեղեկության ֆոնին ավելի բարձրացավ իմ աչքերում Սեյրան Օհանյանը

Այն, որ Սերժ Սարգսյանը վաղուց էր աշխատում Սեյրան Օհանյանի դիրքերի ուժեղացումը թույլ չտալու ուղղությամբ, տեղյակ էի:

Սեյրան Օհանյանը նաև էապես նվազեցրել է կոռուպցիայի մակարդակը բանակում, չմանրամասնեմ, և մեկ անգամ չէ փորձել ազատել բանակը Խաչատուրով կոռումպացված կերպարից, ինչը ևս Սերժ Սարգսյանի դժգոհության առիթն է հանդիսացել, քանի որ վերջինը հենց Գլխավոր շտաբի պետի հետ է արել իր կոռուպցիոն մութ գործերը: Դա էլ գիտեի:

Ու այն, որ այսօր իշխանական լրատվամիջոցները և Բ26-ից սնվող բազմաթիվ «փորձագետներ» ջանք չեն խնայում վարկաբեկելու համար Սեյրան Օհանյանին, դա էլ տեսանելի է: Բայց որ անգամ փորձել են այս կարգի «կոմպրոմատներ» (նկատի ունի Նորք Մարաշի «զինված հանցախմբի» գործը. խմբ) սարքել գեներալ Օհանյանի գլխին, նոր եմ իմանում: Այս տեղեկության ֆոնին ավելի բարձրացավ իմ աչքերում Սեյրան Օհանյանը:

Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը