Կարծիք

29.12.2016 14:10


Ոչ վաղ անցյալում ինչպես «հաջողվեց» ագրեսոր հանդարտեցնել

Ոչ վաղ անցյալում ինչպես «հաջողվեց» ագրեսոր հանդարտեցնել

Մինչ մեր ազգի ջոջերը որոշում են, թե քանի շրջան հանձնելուց հետո Ալիևը կհանդարտվի, պատմությունից մի օրինակ բերեմ, թե ոչ վաղ անցյալում ինչպես «հաջողվեց» ագրեսոր հանդարտեցնել.
Ադոլֆ Հիտլերին խաղաղեցնելու ու Եվրոպան պատերազմից զերծ պահելու նպատակ ունենալով` 1938թ. սեպտեմբերի 30-ին Մյունխենում Մեծ Բրիտանիայի (Ն․ Չեմբեռլեն), Ֆրանսիայի (է․ Դալադիե), Ֆաշիստական Գերմանիայի (Ա․ Հիտլեր) և Ֆաշիստական Իտալիայի (Բ․ Մուսոլինի) ղեկավարները ստորագրում են համաձայնագիր, որով նախատեսվում էր Չեխոսլովակիայի Սուդետյան մարզի հանձնումը Գերմանիային, ինչպես նաև Հունգարիայի և Լեհաստանի տարածքային պահանջների բավարարումը՝ ի հաշիվ Չեխոսլովակիայի։
Մյունխենում կնքված այս համաձայնագիրը դիվանագիտության պատմության մեջ հայտնի է «Մյունխենյան գործարք» անվանումով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլլ Չեմբերլենը Սուդետյան մարզը Հիտլերին հանձնելուց հետո Լոնդոնի օդանավակայանում օդում թափահարելով «Մյունխենյան գործարքի» կնքված տեքստը` բացականչում է. «Ես ձեզ խաղաղություն եմ բերել»:

Ուղիղ մեկ տարի էլ չանցած` 1939թ. սեպտեմբերի 1-ին, «խաղաղեցված» Ֆաշիստական Գերմանիան սանձազերծում է 2-րդ համաշխարհային պատերազմը:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը