Իրաքյան զինվորականները Մոսուլում նոր գրոհ են ձեռնարկել ԻԼԻՊ–ի դեմ
Իրաքցի ուժայինները նոր գրոհ են ձեռնարկել Մոսուլի հարավարևելյան մի շարք շրջաններում քաղաքը գրաված ԻԼԻՊ–ի ահաբեկիչների դեմ։ Այս մասին հայտնում է «reuters»–ը՝ երկրի ՆԳՆ ներկայացուցիչներին հղումով։
Նշվում է, որ իրաքյան ուժերն արդեն 500 մետր առաջ են անցել։ Գործակալության տվյալներով՝ այդ շրջաններում 1 ամիս ռազմական գործողություններ չեն եղել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին հայտնել էր, որ56 շրջանից 40-ն ազատագրված է: Մեկնարկում է մնացած 16 շրջանի ազատագրման գործողությունը։
Իրաքյան զինվորականները Մոսուլում նոր գրոհ են ձեռնարկել ԻԼԻՊ–ի դեմ
Իրաքցի ուժայինները նոր գրոհ են ձեռնարկել Մոսուլի հարավարևելյան մի շարք շրջաններում քաղաքը գրաված ԻԼԻՊ–ի ահաբեկիչների դեմ։ Այս մասին հայտնում է «reuters»–ը՝ երկրի ՆԳՆ ներկայացուցիչներին հղումով։
Նշվում է, որ իրաքյան ուժերն արդեն 500 մետր առաջ են անցել։ Գործակալության տվյալներով՝ այդ շրջաններում 1 ամիս ռազմական գործողություններ չեն եղել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին հայտնել էր, որ 56 շրջանից 40-ն ազատագրված է: Մեկնարկում է մնացած 16 շրջանի ազատագրման գործողությունը։
7or.am