Լրահոս

29.12.2016 10:42


Վաղ առավոտյան Չինարի ուղղությամբ ադրբեջանական զորքերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել

Վաղ առավոտյան Չինարի ուղղությամբ ադրբեջանական զորքերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել

Սույն թվականի դեկտեմբերի 29–ին՝ վաղ առավոտյան, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը