Աշխարհ

29.12.2016 18:50


Գերմանիայում փախստական և գերմանացի ուսանողներին առաջարկում են միասին ապրել

Գերմանիայում փախստական և գերմանացի ուսանողներին առաջարկում են միասին ապրել

Գերմանիայի ուսանողների արհմիությունը (DSW) դիմել է իշխանություններին՝ համալսարանական հանրակացարաններում և՛ տեղացի ուսանողների, և՛ փախստականների համար տեղերը միանման ձևով ապահովելու խնդրանքով։ Բացի այդ, կազմակերպությունն առաջարկում է աջակցել միասին ապրող փախստականներին և գերմանացի ուսանողներին։ Այս մասին հաղորդում է «universityworldnews.com»–ը։

Ներգաղթյալների մեծ հոսքի և փախստականների ճգնաժամի պատճառով բնակարանների պահանջարկն ու գները բարձրանում են, և ուսանողներին առավել դժվար է դառնում հոգալ ապրուստը։ Արհմիությունում անհանգստացած են նման իրավիճակով և առաջարկում են անշարժ գույքի շուկայում իջեցնել բնակարանների վարձակալման գները եկածների համար, ինչպես նաև ըստ արհմիության ակտիվիցտների՝ կառավարությունը պետք է հոգ տանի այն մասին, որ թե՛ գերմանացի ուսանողներին, թե՛ փախստականներին համալսարանների հանրակացարաններում բնակվելու հավասար պայմաններ առաջարկվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը