Աշխարհ

29.12.2016 10:09


Թրամփը խորհուրդ է տվել ԱՄՆ–ին «զբաղվել սեփական կյանքով»

Թրամփը խորհուրդ է տվել ԱՄՆ–ին «զբաղվել սեփական կյանքով»

ԱՄՆ–ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չէ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կիբերհարձակումներին, իբր, մասնակցություն ունենալու պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ծրագրերի մասին։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր կյանքով զբաղվենք։ Ըստ իս՝ համակարգիչները չափազանց շատ են բարդացրել մեր կյանքը։ Համակարգչային դարաշրջանը մեզ բերել է այնպիսի վիճակի, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում»,–ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին հարցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը