Քաղաքական գործիչ Սեյրան Օհանյանի որդեգրած մոտեցումը բավական ուշագրավ է: Ինչ-որ իմաստով՝ նույնիսկ արմատացած կարծրատիպերից դուրս կեցվածք ու վարքագիծ ենք տեսնում:
Քաղաքական գործիչների մեծամասնությունը խուսափում, թաքնվում կամ «խորհրդավոր» լռություն է պահպանում իրեն վերագրված կամ հասցեագրված «բանդագուշանքների», տարածված կեղծ լուրերի դեպքում հստակություն մտցնելու հարցում: Այդկերպ ավելի նպաստելով ֆանտաստիկայի ժանրում «ստեղծագործողների» երևակայությանը: Ինչը, բնավ, այդ գործիչների օգտին չէ, քանի որ շրջանառվող հարցադրումները, «մուտիլովկաներն» ու «ըսի-ըսավ»-ները համառորեն շարունակվում են, և հանրությունը սկսում է հավատալ այդ ամենին: Սովոր էինք հիմնականում քաղաքական գործչի նմանօրինակ պահվածք ու վարքագիծ տեսնել. երկչոտ, վարանող, հարցադրումներին չպատասխանող կամ մշուշոտ պատասխան տվող: Իսկ ահա Սեյրան Օհանյանը ուղիղ, շիտակ ու անկեղծ պատասխանում է այն հարցադրումներին, որոնք հնչել ու գրվել են, շարունակում են հնչել ու գրվել իր՝ քաղաքականություն մուտք գործելու պահից մինչ օրս:
Ի տարբերություն վերը ներկայացված քաղաքական գործիչների, որոնք բարդույթներ ունեն ու հաշվարկում են՝ արժե՞, թե՞ ոչ արձագանքել, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նման խնդիր չունի և ինքն է շտապում պատասխանել հարցադրումներին կամ պարզություն մտցնել «թյուընկալումների» սիրահար որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող և իր էլփոստին ուղարկված հարցերի հեղինակների՝ վարկածների մակարդակով առաջ քաշած հարցերում:
Քաղաքական գործչի այս տեսակը շատ պահանջված է: Ավաղ, նրանց թիվը շատ քիչ է:
Օհանյանը զինվորականի հստակությամբ է անդրադառնում հարցերին ու երկիմաստությունների տեղ չի թողնում. «Ես՝ Սեյրան Օհանյանս, կրկնում եմ՝ քաղաքական հայտ ներկայացնելու որոշումը կայացրել եմ ինքնուրույն՝ ելնելով երկրում ստեղծված ներքաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից»:
Եվ ուղղակի, վստահեցնում է, որ իր հետ թիմ կազմող մարդիկ, ովքեր քաղաքական պայքարում կանգնելու են իր կողքին. «մենք լինելու ենք ժողովրդի հետ՝ հանուն ազգային գաղափարների, նրա անվտանգության և խաղաղ արարումի»:
Այնպես որ, Սեյրան Օհանյանի համար անընդունելի են «պրիմիտիվ» շահարկումները:
«Իմ գործունեության ընթացքում զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ պետության բոլոր նախագահների օրոք՝ ծառայել եմ ոչ թե անձերին, այլ Հայաստանի Հանրապետությանը, ուստի անընդունելի եմ համարում «պրիմիտիվ» շահարկումները»,- ընդգծում է նա:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Օհանյանը դարձյալ պնդում է իր տեսակետը. «Ես նորից եմ պնդում, որ ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ և ոչ բարենպաստ լուծումը՝ անիմաստ զիջումների գնով, հարված է մեր պետականությանը: Պնդում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, համառ և արյունոտ պայքարի ընթացքում ձեռք բերելով իր անկախությունը, ձևավորել է պետություն, որը կոչվում է Արցախ, որն ունի իր Սահմանադրությունը, անվտանգությունն ապահովող զինված ուժերը, զարգացնում է պետական ինստիտուտները, տնտեսությունը և որպես պետություն փորձում է հայտ ներկայացնել աշխարհում հակամարտությունների արդյունքում իրենց անկախությունը նվաճած պետությունների կողքին»:
Հետևաբար, անընդունելի է համարում խոսել փոխզիջումների մասին՝ առանց Արցախի պետականությունը և ժողովրդի անվտանգությունն ապահովող բանաձևերի ընդունման: Եվ ոչ էլ պետք է քաղաքական առևտրի նյութ դարձնել առաջնագծում զոհված տղաների արյունը:
«Համոզված եմ, որ այս հարցը մամուլում շահարկելն ունի հասարակության ուշադրությունը քաղաքական գործընթացներից շեղելու և իմ անձի շուրջ բացասական դաշտ ձևավորելու դիտավորություն»,- շատ կարևոր ու անհրաժեշտ դիտարկում է անում Սեյրան Օհանյանը:
Պարզ է, որ այս ամենը չակերտավոր քաղաքագետների և մյուսների մի ականջից մտնելու է և մյուսից դուրս է գալու: Բայց որ քաղաքական գործիչը ի սկզբանե պատասխանում է որոշ «հետաքրքրասերների» հարցերին, դա լավ է: Ի վերջո, նրա պարզաբանումները կարևոր են առաջին հերթին հանրության համար:
Օհանյանը կոտրում է կարծրատիպերը

Կիմա Եղիազարյան