Ըստ Չավուշօղլուի՝ Սիրիայում խաղաղության հաստատումն անհնար է Ասադի օրոք
Սիրիայում խաղաղության հաստատումն անհնար է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի օրոք: «Reuters»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինը կարծիք է հայտնել, որ սիրիական ընդդիմությունը երբեք չի համակերպվի Ասադի նախագահության հետ:
Չավուշօղլուն նաև հաստատել է, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի ռեժիմի վերաբերյալ՝ հավելելով, որ Թուրքիան մտադիր է հրադադարի ռեժիմը տարածել երկրի ամբողջ տարածքում:
«t24.com.tr»–ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ հրադադարի հաստատման հարցով հանդիպումներին Սիրիայում գործող քրդական ազգային զինված խմբավորումների ղեկավարությունը չի մասնակցի:

7or.am