Աշխարհ

28.12.2016 15:18


Վրացական զինուժից հեռացված 140 ռազմական ոստիկան պատրաստվում է դատի տալ ՊՆ-ին

Վրացական զինուժից հեռացված 140 ռազմական ոստիկան պատրաստվում է դատի տալ ՊՆ-ին

Դեկտեմբերի 27-ին օրեր առաջ Վրաստանի զինված ուժերից հեռացված ռազմական ոստիկանները մամուլի ասուլիս են կազմակերպել և հայտարարել, որ պատրաստվում են համատեղ դատական գործ հարուցել Վրաստանի պաշտպանության նախարարության դեմ՝ իրենց հեռացնելու համար: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է վրաստանյան «Interpressnews» լրատվակայքը:

Հեռացված ռազմական ոստիկանների ներկայացուցիչ Շոթի Մատիտաիշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի ԶՈւ կազմից հեռացվել է 140 ռազմական ոստիկան: Այդ թվում հեռացվածներից 40-ը ռազմական ոստիկանության Արևմտյան գումարտակից են, իսկ 100-ը՝ Արևելյան:

Հեռացված ռազմական ոստիկանները պնդմամբ՝ նրանց հայտնել են, իրենց հաստիքները կրճատվում են, իսկ պատճառը «ուռճացված հաստիքների առկայությունն է»:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը