Կարծիք

28.12.2016 13:53


Շքերթային մասխարություն եք բեմադրում

Շքերթային մասխարություն եք բեմադրում

Անցնող տարում պարզվեց, որ սահմանագոտում (և ոչ միայն այնտեղ) 12 դպրոց է փակվել:
Գիտեինք, որ անապահով ընտանիքների թիվն ավելացել է, և հատկապես մարզերում և գյուղերում ապրող նրանց երեխաները զրկված են ամեն ինչից՝ նորմալ սնվելու և անգամ մայրաքաղաքը տեսնելու հնարավորությունից:
Պատկերավոր ասած՝ ապրում են «Տիգրանիկս չուխա չունի, Հանդ Է գնում ոտաբաց» վիճակում...
Նման իրավիճակում ապրող երեխաներին նախագահական պալատ հավաքելն ու ինքնամեծարման ցույց կազմակերպելը ո՞րն է: Այն էլ՝ դրոշակների թափահարումով-բանով...
Կարմիր գորգն էին մոռացել գցել, որ «աստղերը» վրայով անցնեին...
Այդ ի՞նչ է՝ 2016-ին պալատում հայտնված երեխաներն ու նրանց ընտանիքները թոթափե՞լ են թշվառությունը, որ շքերթային մասխարություն եք բեմադրում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը