Կարծիք

28.12.2016 08:14


Ինչով են տարբերվում Ալիևին ռացիոնալ գործիչ համարողները ֆաշիստական Գերմանիայի բանակում ծառայող հրեաներից

Ինչով են տարբերվում Ալիևին ռացիոնալ գործիչ համարողները ֆաշիստական Գերմանիայի բանակում ծառայող հրեաներից

Ինչով է տարբերվում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը վրաց-աբխազականից, վրաց-օսականից, ռուս-ուկրաինականից, մոլդովական-մերձդնեստրովյականից և այլն: Տարբերությունը մեծ է` թվարկված կոնֆլիկտները քաղաքական միավորների միջև են:

Վրաստանում խաղաղ կերպով օսեր են ապրում, Աբխազիայում` վրացիներ, Ուկրաինայում` ռուսներ և այլն: Ի տարբերություն այդ կոնֆլիկտների Ադրբեջանը թշնամի է հայտարարել հայ ժողովրդին, այլ ոչ թե Հայաստանի պետությանը կամ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Ադրբեջանում արգելված է որևէ հեռավոր հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիների մուտքը, առավել ևս հայկական ազգանուն ունեցողների, իսկ եթե ինչ-որ եղանակով նրանք մուտք են գործել, ապա ձերբակալվում են: Գերի ընկած հայ զինվորների գլուխների հետ նկարահավողներին շքանշաններով են պարգևատրում: Ադրբեջանը պետականորեն պայքարում է ցեղասպանության ճանաչման դեմ, այնպիսի եռանդով, որ անգան Թուրքիայում են զարմանում, չնայած նրան, որ այդ հարցը իրենց չի վերաբերվում: Հայերը դասագրքերում հայտարարվել են եկվորներ, որոնք գրավել են իրենց հայրենիքը` խոսքը Արցախի մասին չէ: Սա ուղղակի ֆաշիստական քաղաքականություն է:

Ինչով են տարբերվում Ալիևին ռացիոնալ քաղաքական գործիչ համարողները ֆաշիստական Գերմանիայի բանակում ծառայող հազարավոր հրեաներից, որոնցից ոմանք անգամ գեներալի աստիճանի են հասել: Կարծում եմ տարբերությունը մեծ չէ: Մինչև Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը, ցավոք սրտի, հայ-ադրբեջանական իրական երկխոսություն չի կարող ընթանալ և խաղաղության մասին խոսելը ուղղակի մարդկանց խաբել է նշանակում: Սա մեծ ցավով եմ գրում, բայց դա է իրականությունը, ինչին մենք պետք է բաց աչքերով նայենք և ինքնախաբեությամբ չզբաղվենք: Ֆաշիստական գաղափարախոսություն որդեգրած երկրի հետ երկխոսություն չի կարող լինել, որքան էլ մենք դա չցանկանանք:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը