Համախմբված ընդդիմությունը վտանգում է ՀՀԿ ղեկավարի քաղաքական ապագան
Անբարիշտ, անմիաբան, սեփական ամբիցիաների գերին դարձած ընդդիմադիր ուժերի և գործիչների գոյությունը ձեռնտու է միայն Սերժ Սարգսյանին: Վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի այդ ուժերը գործեն անջատ-անջատ (հատկապես առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ): Ակնհայտ է, որ համախմբված ընդդիմությունը վտանգում է ՀՀԿ ղեկավարի քաղաքական ապագան: Սակայն կան ուժեր ու դեմքեր, որոնք կարևորում են համախմբումը, առանց որի՝ գործող իշխանության դեմ քաղաքական մենաշնորհի վերացմանն ուղղված իրենց պայքարը լուրջ արդյունքներ չի կարող արձանագրել: Մինչդեռ ձեռնասուն «ընդդիմադիրները» և «կոմպանիան» այլ կեցվածք են որդեգրել:
Երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գործունեության հայտ ներկայացնելու մասին առաջին գրառումը կատարեց, ինչ-որ տեղ հասկանալի էին ձեռնասուն «ընդդիմադիրների» հարձակումները, որոնք քիչ էր մնում՝ Օհանյանին մեղադրեին Քենեդու սպանության մեջ: Իսկական մեյմունություն էր, բայց դե, մտածում էի, որ քաղաքական խանդը նրանց աչքերից փախցրել է քունը: Եվ քանի որ հանձնարարություն են կատարում, իրենց անգամ նեղություն չտվեցին պարզելու, թե Օհանյանն ինչ պաշտոն էր զբաղեցնում 2008-ի մարտի 1-ին: Նա ՊՆ տեղակալ էր և միայն 2008-ի ապրիլի 14-ին նշանակվեց պաշտպանության նախարար: Ձեռնասուն «ընդդիմադիրներն» սկսեցին անհեթեթ հարցադրումներ շրջանառել։ Սրանք, իբր, չգիտեն, որ ՊՆ տեղակալի հրամանով չէ զորքը տեղաշարժվում: Իբր, չգիտեն, որ մարտի 1-ի արդյունքում ամենաշատը շահել է Սերժ Սարգսյանը, որը հայտնի շտաբն էր ղեկավարում: Սրանք մոռացել են, որ 2012-ին երկխոսություն սկսեցին Սերժ Սարգսյանի հետ: Այդ ամենը սրանց հիշողությունից ջնջվել է ու հիմա որոշել են, իբր, «նեղել» Սեյրան Օհանյանին:
Լավ, բայց եթե նրա քաղաքական հայտը էս մարիոնետներին մղել է այլ «թեմաների մեջ լող տալ», նույն մոտեցումն անհասկանալի է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Օհանյանի ֆեյսբուքյան էջում կատարված երկրորդ գրառումից հետո: Էլի նույն երգն են բաղաձայնում, ինչից պարզորոշ է դառնում, որ «ընդդիմադիրներին» բացարձակապես չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը: Մինչդեռ Սեյրան Օհանյանը Ղարաբաղի հարցի լուծման սեփական տեսլականն է ներկայացնում՝ 10 կետից բաղկացած հիմնավոր առաջարկներով:
Այո՛, 10 միլիոնանոց հայության ներուժի ծառայեցումը կարող է փոխել մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Եվ «Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել»։
Մարդը հավատում է, որ ողջ հայության ջանքերի մեկտեղմամբ հնարավոր է զարգացնել Հայաստանն ու Արցախը: Այսինքն՝ նախ պետք է զարգացնենք, հզորացնենք և ուժեղացնենք երկիրը, ինչից հետո կգա արժանապատիվ խաղաղության ժամանակը: Մանավանդ որ նորանկախ ՀՀ-ի պատմության ընթացքում տասը տարի այդ մոտեցումն է որդեգրվել: Իսկ գործող իշխանությունը և նրան «շախ տվող» «ընդդիմադիրները» հարցի լուծման միանգամայն հակառակ ճանապարհն են ընտրել։ Երկիրը զարգացնելու մտադրություն ու ցանկություն չունեն:
Օհանյանն առաջարկում է բարդ ճանապարհ, իսկ նրա «ընդդիմախոսները» նախընտրում են հեշտ ուղի՝ հանձնենք-պրծնենք: Այդ պատճառով էլ Օհանյանի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 10 կետից բաղկացած կոնկրետ, իրատեսական, հիմնավորված առաջարկների ու մոտեցումների շուրջ բանավեճ ծավալելու փոխարեն ձեռնասուններն ու մարիոնետները շրջանառում են այլ «թեմաներ»: Կրկնո՛ւմ ենք՝ նրանց բացարձակապես չի հետաքրքրում Արցախը, քանի որ իրենց մտքերում այն արդեն հանձնել են:

Կիմա Եղիազարյան