Սեյրան Օհանյանի տեսակետը ԼՂՀ խնդրի շուրջ շատ կարևոր և շատ ճիշտ եմ գնահատում: Մարդ, ով հասկանում է մեր տարածաշրջանային խնդիրների բարդությունները և փորձում է դրանց համար լուծումներ առաջարկել: Բայց տարիները մեզ ցույց տվեցին, որ ինչպես Լևոն-Տեր Պետրոսյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղը վաճառելու ցանկությունները չեն փոփոխվում. նրանք երկուսն էլ ուզում են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, Լևոնն՝ իր շահերից ելնելով, Սերժն՝ իր աթոռի լինելիությունը վտանգի տակ չդնելու սկզբունքով: Այո, ԼՏՊ-ն գաղափարական հանձնողներից է, Սերժ Սարգսյանն՝ ըստ իր հարմարության, ամեն գնով իշխանության մնալու գնով, ոնց հարմար կլինի այդ պահին:
Ու այս մոլորության մեջ լսում ես Սեյրան Օհանյանի կարծիքը Ղարաբաղի հարցի շուրջ, ըստ որի՝ նա կոչ է անում բոլորին՝ թե՛ պետական ապարատին, թե՛ իշխանության ներսում գտնվող առողջ հատվածներին, որոնք ճնշող մեծամասնություն են կազմում, թե՛ ընդդիմադիրներին այս հարցում համախմբվել, Ղարավաղի հարցի լուծումներ գտնել՝ առաջարկելով նաև իր տարբերակը: Պարզապես Սերժ Սարգսյանի ու Սեյրան Օհանյանի տեսակետները շատ են տարբերվում. նրանց նպատակները՝ Ղարաբաղի ճակատագրի հետ կապված, էականորեն տարբեր են, դրա համար Սեյրան Օհանյանի արտահայտած տեսակետների հետ համաձայն չեն իշխանականները, այդ թվում՝ Սերժի գաղափարական հենարան համարվող ԼՏՊ-ականները:
Ղարաբաղը վաճառելու ցանկությունները չեն փոփոխվում

Սաթեն Մանասյանի ֆեյբուքյան էջից