Լրահոս

29.12.2009 13:53

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին

ՀՀ ոստիկանապետԱլիկ Սարգսյանին,

ՀՀ գլխավոր դատախազ

Աղվան Հովսեփյանին

Դեկտեմբերի 27-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական արտահերթ ընտրություններում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում  ՀԱԿ 10 ակտիվիստներ թռուցիկներ բաժանելիս ծեծի են ենթարկվել, որին որևէ կերպ չի միջամտել ոստիկանությունը: Ըստ շրջանառվող լուրերի, երիտասարդներին ծեծողները մի քանի տասնյակ հաղթանդամ անձինք են եղել, որոնք մասնակցում էին նույն ընտրությունների քարոզարշավին' պաշտպանելով պրո-իշխանական թեկնածու Արա Սիմոնյանի շահերը:

Կարծում ենք, որ մեր հասարակությունը և նրա շահերի համար աշխատող ոստիկանությունն ու դատախազությունը պետք է խստորեն արձագանքեն քաղաքացիների դեմ կատարված ցանկացած հանցագործությանը, առավելևս, երբ խոսքը երիտասարդների քաղաքական հայացքների' օրենքի շրջանակներում ազատ արտահայտելու դեմ ուղղված հանցագործության մասին է: Ուստիև, խիստ մտահոգիչ է, որ առ այս պահը մենք ականատես չենք եղել հիշյալ հանցագործության բացահայտման ուղղված որեւէ գործողության:

Հիմնվելով վերոգրյալի վրա' ՀՀ ոստիկանությունից և դատախազությունից պահանջում ենք օրենքով իրենց վրա դրված պարտականություններին համահունչ գործողություններ ծավալել' միտված վերոնշյալ հանցագործությունը բացահայտելուն, այն իրականացնողներին և նրանց հնարավոր հանցակիցներին օրենքով սահմանված կարգով պատժելուն:

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։