Աշխարհ

27.12.2016 11:45


Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել հրեաներին լքել Ֆրանսիան

Իսրայելի պաշտպանության նախարարը  կոչ է արել հրեաներին լքել Ֆրանսիան

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել հրեաներին հեռանալ Ֆրանսիայից։ Այս մասին դեկտեմբերի 26–ին հաղորդել է «The Jerusalem Post»–ը։

«Հավանաբար, եկել է ժամանակը, որպեսզի Ֆրանսիայում հրեաներին ասենք, որ դա իրենց երկիրը չէ, իրենց հողը չէ։ Հեռացե՛ք Ֆրանսիայից և եկե՛ք Իսրայել»,–հայտարարել է նախարարը «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ժողովի ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լիբերմանի կոչերը կապված են 2017թ. հունվարի 15–ին նախատեսված Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման միջազգային կոնֆերանսի հետ, որն անցկացվելու է դրա նախաձեռնող երկրում՝ Ֆրանսիայում։

Իսրայելն ի սկզբանե դեմ է եղել ֆորումի գումարմանը և հայտարարել է, որ չի մասնակցելու։

Նախարարի խոսքերով՝ Ֆրանսիայից հրեաների հեռացումը միակ պատասխանն է այդ «դավադրությանը», իսկ կոնֆերանսը «տրիբունալ է Իսրայելի Հանրապետության դեմ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը