Կարծիք

27.12.2016 08:27


Ա՛յ շան լակոտ, էդ փիս-փիս բաներն ուրդո՞ւց սովրար

Ա՛յ շան լակոտ, էդ փիս-փիս բաներն ուրդո՞ւց սովրար

-Սանտա Կլավուուո՜ւս եմ ուզում, Սանտա Կլավուուո՜ւս եմ ուզում,-խանութում տեսնելով շոկոլադե «Սանտա Կլաուս»-ները՝ գոռում էր մի 5 տարեկան երեխա: Կողքին կանգնած տատը, որ մի երկու բան էր գնել ու թաշկինակի մեջ պինդ փաթաթում էր մանրադրամները, թոռանն ասաց.
- Ումո՛ւդ ջան, ըտու մեջ զատ չկա, հեսա գնում ենք գյուղ, մեր տունը համով փոխինդը դրած, դու էկար էսի՞ տեսար:
Երեխան համառում էր.
-Սանտա Կլավո՜ւս եմ ուզում:
-Ա՛յ շան լակոտ, էդ փիս-փիս բաներն ուրդո՞ւց սովրար,- բարկացավ տատը:

Լրիվ դեժավյու։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը