Կարծիք

26.12.2016 15:20


ԼՂՀ–ի՝ բանակցային գործընթացից դուրս է մնալը ՀՀ իշխանությունների ամենամեծ դիվանագիտական բացթողումն է

ԼՂՀ–ի՝ բանակցային գործընթացից դուրս է մնալը ՀՀ իշխանությունների ամենամեծ դիվանագիտական բացթողումն է

Կիսում եմ Սեյրան Օհանյանի այն տեսակետը, որ ոչ թե Արցախի հարցն ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ այս իշխանությունը ոչ նա է անում և ոչ էլ մյուսը, մենք այսօր ապրում ենք ամեն վայրկյան պատերազմ սկսելու վախի մթնոլորտում:
Այս իշխանությունները լոզունգ են սարգել այն միտքը, թե Ղարաբաղի հարցը մինչև չլուծվի, մեր պետության ներքին խնդիրներն էլ լուծում չեն ստանա: Սա իսկապես թյուր կարծիք է, քանի որ զարգացած պետություն ունենալու դեպքում միայն կարելի է լուծել արտաքին խնդիրներն ու բանակցությունների գնալու ուղիներ փնտրել:
Իսկ երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները:

Իսկ բանակցությունների վերսկսման համար հայկական դիվանագիտությունը պետք է առաջին հերթին վերադարձնի Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ: Այն, որ ԼՂՀ-ն` որպես կողմ, դուրս է մնացել բանակցային գործընթացից, Հայաստանի իշխանությունների ամենամեծ դիվանագիտական բացթողումն է:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը