ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Սեյրան Օհանյանի մոտեցման հիմքում ՀՀ ազգային պետական շահերն են
Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այդ մոտեցման հիմքում Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերն են։ Առանցքային գաղափարն այն է, որ խաղաղության հաստատումը հնարավոր չէ առանց հզոր պետություն ունենալու։ Եվ պետության հզորությունը չի սահմանափակվում միայն ուժեղ, մարտունակ բանակ ունենալով. անհրաժեշտ է նաև կայուն զարգացող տնտեսություն։
Իր հայտարարության մեջ Սեյրան Օհանյանը նաև պատասխանել է հայտնի շրջանակների այն մտքին, թե Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման, որի տակ էլ այդ մարդիկ ենթադրում են տարածքների զիջում Ադրբեջանին և անորոշ միջանկյալ կարգավիճակ Արցախի համար։ Իսկապես, այդպիսի լուծումը ոչ միայն չի նպաստի երկրի կայուն զարգացմանը, այլ լրացուցիչ վտանգներ կստեղծի և կարող է նոր պատերազմի առիթ դառնալ։
Ինչպես նշել է Օհանյանը, արժանապատիվ ու երկարատև խաղաղության հասնելու համար մենք պետք է լուրջ հակակշիռ ստեղծենք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը ռազմական, տնտեսական ու քաղաքական ոլորտներում։ Միայն ուժեղի դիրքից հանդես գալով մենք կկարողանանք Ադրբեջանին խաղաղություն պարտադրել և միայն ուժեղ լինելով կկարողանանք խոսել փոխզիջումների մասին, այն էլ՝ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը․ դա չի կարող քննարկման առարկա լինել։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից