Պակիստանն Իսրայելին միջուկային զենքով է սպառնացել կեղծ տեղեկատվության համար
«Թվիթթեր» սոցցանցում կեղծ տեղեկատվությունը հարուցել է Իսրայելի և Պակիստանի պաշտոնական դեմքերի վեճը։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։
«Հաճոյախոսությունների փոխանակումն» սկսվել է «AWD News»–ում «Իսրայելի պաշտպանության նախարար. եթե Պակիստանն իր զորքերը Սիրիա ուղարկի ցանկացած պատրվակով, մենք կոչնչացնենք այդ երկիրը միջուկային զենքով» նորության ի հայտ գալով։
Ի պատասխան՝ Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Մոհամմադ Ասիֆն Իսրայելին հիշեցրել է, որ «Պակիստանը նույնպես միջուկային զենք ունի»։
Ավելի ուշ Իսրայելի ՊՆ–ն մեկնաբանել է կատարվածը՝ նշելով, որ տեղեկատվությունը «հորինվածք» է, և իսրայելական պաշտպանական գերատեսչության ղեկավարը երբեք նման բան չէր ասի։
Ստուգումներից հետո իսկապես պարզվել է, որ տեղեկատվությունը կեղծ է եղել։
«gazeta.ru»–ն հիշեցնում է՝ Պակիստանը միացել է միջուկային տերություններին 1998–ին։ Իսրայելը երբեք պաշտոնապես չի հայտարարել ու չի հերքել միջուկային զենքի առկայությունը, չնայած շատ փորձագետներ ենթադրում են, որ այն գոյություն ունի։

7or.am