Կարծիք

26.12.2016 11:06


Ժամանակին նախագահի հավանական թեկնածուների շարքում ամենաշատը հնչում էր Սեյրան Օհանյանի անունը

Ժամանակին նախագահի հավանական թեկնածուների շարքում ամենաշատը հնչում էր Սեյրան Օհանյանի անունը

Ժամանակին, երբ դեռ քննարկվում էր Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու «փառահեղ» որոշումը, Սերժ Սարգսյանի վերարտադրութունն ապահովելու հարցը, իշխանամետ լրատվամիջոցներն առաջ էին բերում նախագահի հավանական թեկնածուների անունները, և դրանց մեջ ամենաշատը հնչում էր Սեյրան Օհանյանի անունը:

Լավ եմ հիշում այն տարածված միտքը, թե Օհանյանը, լինելով իշխանության «մարդ», այն միակ նախարարն է, ով հասարակության մոտ բարձր վարկանիշ ունի, և հենց նրան կարելի է տեսնել նախագահի պաշտոնում, իհարկե, Սերժ Սարգսյանի՝ վարչապետի աթոռին նստելուց հետո:

Ասում էին նաև, որ մարդիկ Սեյրան Օհանյանին սիրում են, նրա հանդեպ մեծ համակրանք կա, քանի որ այսքան տարի լինելով իշխանության՝ չի չարաշահել իր պաշտոնը, ավելորդություններ թույ չի տվել, հակակրանք չի առաջացրել թե՛ իր աշխատողների շրջապատում, թե՛ հասարակության մոտ: Եվ դա իրոք այդպես է:

Բայց քանի որ այդ ժամանակ նա պաշտպանության նախարար էր, լրատվական դաշտն այդ միտքը լա՜վ «ռասկրուտկա էր անում». չկար հակաօհանյանական ոչ մի նյութ, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներից շատերն Օհանյանի գովքն էին անում: Իսկ այժմ... ո՞ւր են այդ լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, ո՞ւր են այդ «թույն» վերլուծաբան ու քաղաքագետ կոչվողները, որոնք ժամանակին այդ մտքին էին: Բա ինչո՞ւ այն ժամանակ ոչ ոք Օհանյանին չէր մեղադրում մարտի 1-ի, ապրիլյան պատերազմի, ֆլանի-ֆստանի համար:

Հիմա, ինչ Օհանյանն այլևս նախարար չէ, իշխանության հետ ոչ մի կապող օղակ չկա, սկսել են քարկոծել նրան, մեղադել աներևակայելի գործողությունների մեջ, խոսել ծիծաղելի մեղադրանքների մասին: Իրենց էլ թվում է՝ ժողովուրդը երկնքից է իջել, ու չգիտի՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ:

Այն ժամանակ, երբ նա իշխանության էր, ասում էին՝ ժողովրդի կողմից ընդունված քաղաքական գործիչ է, լավ նախարար է եղել իր պաշտոնավարման տարիներին, ժողովուրդը նրան սիրում է, իսկ հիմա, երբ հայտարարեց՝ մասնակցելու է ԱԺ ընտրություններին՝ ոչ որպես իշխանության դաշինքից, իշխանամետներն այդ օրվանից էյֆորիայի մեջ ընկան:

Դե հիմա ասեմ իմացեք՝ ժողովուրդն այս փուլում, այս ֆորմատով Սեյրան Օհանյանին է՛լ ավելի շատ է սիրելու ու ընդունելու, քան իր պաշտոնավարման տարիներին: Նրան այսօր ողջունում են հենց այսպես՝ իշխանությունից այլևս հեռու:

Նրա՝ քաղաքական դաշտ մուտքն այս անգամ մեծ սպասելիքներ է առաջացրել շատերիս մոտ, այդ իսկ պատճառով շատ լրատվականներ խուճապի մեջ են հայտվել ու չգիտեն՝ հիմա ինչ գրեն, որ Սեյրան Օհանյանին հասարակության աչքից գցեն:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքան էջից

Այս խորագրի վերջին նյութերը