Աշխարհ

26.12.2016 10:35


Տու–154–ի բեկորների որոնողական գործողության շառավիղը հասնում է 10 կմ–ի

Տու–154–ի բեկորների որոնողական գործողության շառավիղը հասնում է 10 կմ–ի

Սոչիում ՌԴ պաշտպանության նախարարության Տու–154 ինքնաթիռի կործանման շրջանում Ռուսաստանի Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից իրականացվող որոնողափրկարարական գործողության շառավիղը կազմում է մոտավորապես 10 կմ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

«Այսօր՝ ժամը 7։00–ին, մեր նավերը դուրս են եկել որոնման՝ «Ջրասույզ 32»–ը «Վերեթեհինը»։ Դեպքի վայրին է մոտենում «Բորեյ» կատամարանը»,–ասել են Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությունից։

«Հոսանքը տանում է բեկորները»,–պարզաբանել են փրկարարները՝ հավելելով, որ մոտ ժամերս որոնողական աշխատանքին մասնակցելու է նաև ծովային նավ՝ զինված բոլոր անհրաժեշտություններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը