Հայաստանի քաղաքական դաշտում կկուն կրկին կանչեց: Սա մնում-մնում ու բայղուշություն է անում, թե բա՝ մեր վերջը գալու է, մեզ ուտելու է էն գյոզալական հոր գյոզալական տղեն, թե բա՝ տանք, որ պրծնենք, թե բա՝ եկեք էս մի գյոզալական տղին սատար կանգնենք, որ էն մի գյոզալական տղին տա նրա ուզածը: Իսկ եթե հանկարծ չտվինք, ապա վայն եկել է մեզ տարել, ամա՜ն-ամա՜ն, փախի-փրկվի...
Ու էս բայղուշությունը որոշ մարգինալ շրջանակներ համարում են «թույն» գաղափարախոսություն ու հավատամք, «բեսամթ» խորաթափանց մոտեցում, մտքի թռիչք, խիզախություն, քաղաքական շախմատի փայլուն իմացություն և այլն:
Իրականությունն այն է, որ գործ ունենք ընդամենը ցռանվերգոյության ժամանակակից դրսևորման հետ:
Ցռանվերգոյությունը երբ միախառնվում է բայղուշության հետ, ստանում ենք պարտության ու կապիտուլյացիայի դրոշակակիր: Իսկ թե ինչու է այդ դրոշակը հիմա բարձրացվել, դժվար չէ կռահել:
Առջևում մեծ «բազառներն» են, և գյոզալական տղերքից ակնկալիք կա: Մեկ էլ տեսար՝ օգնեցին: Բայց դե, մեկը լինի՝ իրենց օգնի:
Բայղուշությունը և ցռանվերգոյությունը

Պետրոս Ալեքսանյան