Կարծիք

25.12.2016 22:21


Բաց նամակ ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետին

7or.am-ի խմբագրությունն էլեկտրոնային փոստով բաց նամակ է ստացել՝ ուղղված ՀՀ վարչապետին, որը ներկայացնում են ձեր ուշադրությանը:

. . .

Պարո՛ն վարչապետ, ձեր մարզային հանդիպումների ժամանակ միշտ նշում եք զբոսաշրջության զարգացման մասին: Նշեմ, որ երկար տարիներ դրանով զբաղվում են և ոչ մի արդյունք: Ես ունեմ զարգացման նոր ծրագիր: Պարո՛ն վարչապետ, ձեր աշխատակիցները դժվար թե կարողանան մաքրել քաղաքները, եթե կարող են, թող նախ բոլոր մարզերի ճանապարհների, հացատների մատուցողուհիների եղունգների վիճակը բարելավեն: Մարզային ճանապարհների առկա զուգարանների կեղտոտությունից ժողովուրդը ստիպված է օգտվել անտառներից: Այս երկու հարցերը 10 տարի չեն լուծվել, իսկ իմ ծրագրով հարցը լուծում կստանա մեկ ամսում:

Հայրս Հաղպատից է, մայրս՝ գրող Հրանտ Մաթևոսյանի Ահնիձոր գյուղից: Իմ մանկությունը և այժմ էլ ամռան 2 ամիսը անցկացնում եմ ծնողներիս ծննդավայրում: Դսեղ գյուղից այն կողմ բոլոր գյուղերում մնացել է 6-7 ընտանիք: Լորուտ գյուղի մոտ՝ գետի ափին, բազմացնում էին իշխան ձուկ, որի համը անմահական էր: Ձկնաբուծական համալիրը մի քանի տարի է չի աշխատում: Կողքին կարելի է սարքել արհեստական լիճ, փայտե տնակներ, գնել 20 ձի և էշ, և մի քանի որսորդական հրացան: Այս բնության անբացատրելի գեղեցկությունը նկարներով կզարմացնի Ձեզ և աշխարհասփյուռ հայությանը:

ԽՍՀՄ-ի ժամանակ իմ ծրագիրը արժանացել էր պետության հավանությանը, բայց մեծ գրող Մաթևոսյանը ասաց. «Էս անարատ մարդկանց ձեր տուրիզմով մի փչացրեք»: Չնայած 2-րդ նախագահը մարզպետ Քոչինյանի հետ 60% որսը վերացրել է, բայց էլի կգտնվի: Ղեկավարներից մեկը առաջարկում էր մի քանի գյուղ միացնել և դպրոց կառուցել։ Հարց՝ իսկ գերեզմանատները ո՞նց միացնենք: Ամռանը ձիով սարերում որս, ձմեռը՝ դահուկներով սահք: Տարածքի գյուղացիները բոլորը փակել են իրենց դռները և տեղափոխվել են Վանաձոր, Երևան, բնակվում են վարձով և ստանում չնչին աշխատավարձ: Շատ էժան այս ծրագրով 7 գյուղի բնակիչները կվերադառնան իրենց տուն, կվաճառեն զբոսաշրջիկներին իրենց մածունը, ձուն, հավը, խոզը, տավարը, ոչխարը, կաթը և կապրեն և կպահապանեն թե՛ գյուղը, թե՛ գերեզմանները:

Ծրագիրս չիրականացնելու հետևանքով մեկ տարի հետո ես ձեզ հավաստիացնում եմ Ահնիձոր, Աթան, Շամուտ և մնացած գյուղերը կվերանան, քանի որ չունեն գյուղապետեր և նորմալ դպրոց: Մեկ ամիս է՝ դիմել եմ ձեր խորհրդականներին՝ Ա. Խաչատրյան, Է. Ներսիսյան, Ա. Վարդևանյան, Ա. Մարգարյան, Ն. Ադոնց: Դիմելով քարտուղարուհիներին, ներկայանալով, որ ես վաթսունն անց եմ, կարերիայի կարիք չունեմ, աշխատել եմ Լոռվա մարզպետի խորհրդական և մարզում գլխավորել նախագահական ընտրությունները, այնուհետեև Երևանի քաղաքապետարանի Հողի վերահսկողության առաջին բաժնի պետ՝ տեղեկացրել եմ, որ Կ. Կարապետյանի քաղաքապետ եղած ժամանակ ներկայացրել եմ քաղաքի մաքրման ծրագիր, որին ծանոթանալուց հետո պրն. Կարապետյանը ասաց, որ երբ ես կկազմեմ ծրագիր հանրապետության մյուս քաղաքների մաքրման վերաբերյալ, դիմեմ իրեն: Խնդրել եմ հանդիպում կամ հեռախոսային կապ խորհրդականների հետ: Քարտուհարուհիները առաջարկեցին, որ ես մաքրման ծրագրերը ուղարկեմ ինտերնետով: Շատ երկար բացատրեցի ծրագրի բարդությունը, որ առանց իմ մասնակցության հնարավոր չէ իրագործել, սակայն ստացա մերժում: Փորձեցի գտնել այլ ճանապարհներ: Իմ բոլոր ծանոթները, որոնք կարող էին զանգահարել վարչապետին, ասացին՝ շուտով ընտրություններ են, որ եթե ես օգնեմ իրենց ընտրարշավին, դրանից հետո կզանգահարեն: Դիմել եմ նաև Տաշիր գրուպի աշխատակազմի Արտակին, որպեսզի հնարավորության դեպքում հանդիպում կազմակերպի Կ. Կարապետյանի հետ: Ասացի՝ կօգնեմ Հյուսիսային պողոտայի գետնանցումի խանութների ավելի ճիշտ շահագործման հարցում՝

1. Այդքան ծախս անելուց առաջ և Օպերայի և ներքևի ավտոճանապարհային հատվածում պետք է լիներ գետնանցում, որպեսզի ժողովուրդը ստիպված ներքևից մտներ գետնանցում, Օպերայից դուրս գար:

2. Համեմատել վերգետնյա խանութների ապրանքները և գները, գետնանցումի խանութների ապրանքների գների հետ:

3. Ներքևը պարսիկների համար, օրինակ, իրենց երկրում Բուրչոյի նման ինչ-որ մեկի անունով կաֆե, կողքը պարսիկներին հետաքրքրող ապրանքներ:

4. Միջանցքում ֆուտբոլային հեռարձակում ամբողջ օրը: Անձրևի և ձյան ժամանակ ներսում կանգնելու տեղ չի լինի:

5. Լսել եմ, որ գետնանցումում 1 քռ. մետր 50 դոլլար է, սա երկար չի աշխատի: Պետք է լինի տարբել գներ, 1 քռ. մետր 50 դոլլար, մյուսը՝ 20 դոլլար, մեկ այլը՝ 100 դոլլար, մեկը՝ անվճար, մինչև խանութի բոլոր տաղավարները չզբաղեցվեն:

Նշել եմ, որ նախագահական ընտրություններում մարզպետի, քաղաքապետի և Կ. Կարապետյանի հետ մասնակցել եմ միջոցառման: Բայց հարգելով իրենց ընտանիքը՝ չեմ ցանկանում փողոցում մոտենալ իրենց: Վերջին երկու տարին աշխատել եմ Մոսկվա քաղաքում և մի քանի խոսք Ս. Կարապետյանի բիզնեսի մասին: Եղբայրս ծառայել է Կալուգայում և ինձ ծանոթացրել այն ժամանակ հզոր Կիրովականցի եղբայրներ Խլխաթյան Արմոնի և Էդիկի հետ, ովքեր ինձ բացատրել են, թե 0-ից ինչպես է Ս. Կարապետյանը հարստացել: Այժմ Ս. Կարապետյանի ունեցվածքը մեր երկրի արտաքին 6 մլրդ պարտքից ավելին է: Մոսկվայում ես Լոռու նախկին մարզպետ Ա. Քոչարյանի միջոցով, ով աշխատում է Ս. Կարապետյանի մոտ, ծանոթացել եմ Ս. Կարապետյանի խանութներին, ռեստորաններին, ռիոներին և գործարաններին բետոնե, արմատուրայի, փայտի մշակման …Եկա այն համոզման, որ իր բիզնեսում 100 հազարավոր հայեր են աշխատում, ավելի շատ, քան Հայաստանի բոլոր օլիգարխների աշխատողներն են: 80 տոկոս տրանսֆերտները Հայաստան գալիս են Ս. Կարապետյանի բիզնեսի հայ աշխատողներից: Մոսկվայի Տվերսկոյ փողոցի ամենամեծ հայկական խանութի ապրանքագետը ուզբեկ է, և մեծ գումար է ստանում: Տնօրենին հարցրեցի, ինչու հայ չի աշխատում, պատասխանը այս էր, որ հայերը շատ են գողանում: Հետաքրքրվեցի, որ Ս. Կարապետյանի մոտ բոլոր աշխատատեղում, հաց թխողները, կաֆեների հայ աշխատողները, բոլորը գողանում են, բայց Ս. Կարապետյանը տնօրեններին հորդորել է, ոչ մի հայի չհեռացնել: Տարիներով բացատրել և ստիպել է չգողանալ: Նշեմ, որ Մոսկվայի կենտրոնում՝ Գազպրոմին կից, բազմահարկ շենքի 2-3-րդ հարկերում անվճար ապրում են հայ աշխատողներ, որոնք աշխատում են տարբեր բիզնեսներում: Եղբայրը՝ Կ. Կարապետյանը, իր ծախսերը կատարում է գաղտնի լրագրողներից: Տ. Բադոյանը՝ իմ լավ ընկերը, ինձ տարիներով ասել է , որ ուսանողների վարձերի, ծաղկաձորների խնջույքների լրագրությամբ նշվածները դրանք Կ. Կարապետյանի ծախսերի մի մասն է: Կառավարության դիմաց խնդրում էին Ս. Կարապետյանին նամակով ինչ-որ բան: Կգա ժամանակ, որ ազգովի կխդրենք օգնելու երկրի այս ծանր վիճակից դուրս գալու համար (օրինակ՝ Վրաստան, ԱՄՆ ամենահարուստ ղեկավարներն են): Արտակը վերցրեց իմ հեռախոսահամարը և ասաց՝ հնարավորության դեպքում կզանգահարեմ: Մտա կառավարությանը մոտ Տրանսպորտի նախարարություն, փոխնախարարներ՝ Թադևոսյանի և Առաքելյանի մոտ: Որոնց երկար տարիներ ճանաչում եմ: Ասացին՝ խորհրդականները նոր մարդիկ են և ոչնչով չեն կարող օգնել: Մի կերպ մտա նախարար Վ. Մարտիրոսյանի մոտ, ջերմ ընդունելություն, լավ տպավորություն թողեց ինձ վրա, որպես հայ մարդ: Երբ խոսեցինք զբոսաշրջությունից և ընտրություններից զգացի, որ անտեղյակ է: Ներկայացրեցի քաղաքի մաքրման ծրագիրը․ Գ. Բեգլարյանի քաղաքապետ դառնալուց հետո ինքը տեղյակ էր ծրագրից, ինձ նշանակեց հողի վերահոսկողության առաջին բաժնի պետ: Ամեն օր վարչության աշխատողները անօրինական շինարարության նկարների հետ ինձ բերում էին 10-ից ոչ պակաս տարածքի աղբի նկարներ, որոնց համար ամեն թաղապետարանի մասով բացվել էին պապկաներ: Շաբաթը մեկ անգամ սկզբում Բեգլարյանի, հետո Մարգարյանի մոտ թաղապետերով քննակում էին նկարները, մաքրված վիճակով նկարները դնելով պապկայի մեջ հանձնում էին ինձ: Նախարարին ասացի, որ նույն պապկաները կարելի է բացել բոլոր մարզերի համար, որոնց մեջ շաբաթը մեկ անգամ նա և վարչապետը բացելով մարզի պապկան, կարող են նկարներով՝ ճանապարհներ, դրանց լուսավորության, ասֆալտի որակի, քարաթափումների, ոչ անցանելի ճանապարհների, զբոսաշրջության հետ կապված հարցերին տեղեկանալ: Ասացի՝ պարո՛ն նախարար, մի քանի ամսից ընտրություններ են և ես 20 տարվա ընտրությունների մասնագետ եմ, ունեցել եմ ընտրական շտաբներ, Գ. Բեգլարյանի, Դ. Պետրոսյանի, արաբկիրցի Զորոյի և էլի շատերի, որոնցից ոչ մեկը պարտություն չի կրել: Ուզում եմ վարչապետին իմ իմացածով օգնել: Իրեն ոչինչ չհետաքրքեց: Վերցրեց իմ հեռախոսահամարը և ասաց, որ կզանգահարի: Այնուհետև խորհուրդ տվեցին զանգահարել Էներգետիկայի նախարարություն` Հայկ Հարությունյանին: Դիմելով չստացա ոչ մի դրական պատասխան: Պատահական ինձ զանգեց վարչապետի օգնական Ա. Մարգարյանը: Հեռախոսով ասաց, որ մյուս օրը կհանդիպենք: Անկախ ինձնից շատ ուրախացա, սխալմամբ հեռախոսով իրեն ասացի, որ 15 օր է՝ չեմ կարողանում հանդիպել որևէ խորհրդականի, հանդիպել եմ նախարարին և ոչ մի օգուտ: Եվ այլևս ոչ մի զանգ: Իմ կարծիքով, Մարգարյանը զանգել է կամ նախարարին, կամ էլ խորհրդականներին։

Պարո՛ն վարչապետ, դուք մամուլի աշխատողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Գևորգյանին ասացիք, որ եթե ինչ-որ ծրագրեր կլինեն, զանգահարեն ձեզ: Գնացի Հ. Գևորգյանի մոտ, ասաց՝ վարչապետին զանգ բացառվում է, իսկ խորհրդականին հաղորդագրություն ուղարկեմ, որպեսզի ձեր հետ հանդիպի: Հաջորդ օրը գնացի Էկոնոմիկայի նախարարություն տուրիզմի բաժնի պետ Մեխակ Ապրեսյանի մոտ: Ժամը 2-ից 18:00՝ 4 ժամ զրուցելուց, ով շատ բանիմաց աշխատող էր, ինձ ասաց՝ ձեր ծրագրերը բավականին իրագործվելի են, իմ օգնությունը կլինի, որ ես տեղեկացնեմ իմ ղեկավարին, տիկին Զեյթունցյանին ձեր մասին:

Պարո՛ն վարչապետ, իմ նման քանի մարդ կարող է օրական զանգահարել և ստանալ այս պատասխանները: Կառավարման մասնագետ տիկին Գևորգյանը ասաց, որ Ձեր խորհրդականները ունեն օգնականներ: Հնարավոր է նրանց հետ հանդիպեմ:

Իմիջիայլոց, նախարարը 800.000 անիմաստ ծախսը տար Նոր տարուց առաջ սպիտակցի կնոջը, երեխաները և կինը երևի ողջ մնային: Իսկ, օրինակ, Ծառուկյանը 50 մլն դրամ նախնական ժողովրդին բաժանելուց հասկացնում է, որ մինչև ընտրություններ բոլորին նոր գումար կհասնի, ոչ մեկին հետ չկապվել: Նախարարին Լարս ուղարկելու փոխարեն թող Հայաստանի փակ ճանապարհների բացման եղանակով պրակտիկա ձեռք բերի: Ամեն օր հայտարարվում է փակ ճանապարհների մասին: Իմ կողմից նշեմ մի օրինակ՝ ճանապարհների մաքրման վերաբերյալ:

1. 3 կազմակերպության հետ ներքին կարգով կնքել պայմանագրեր ճանապարհի ձյան մաքրման մասով:

2. Առաջին կազմակերպությունը 20 օր մաքրում է, բոլոր դեպքերում դժգոհել և հեռացնել:

3. Երկրորդ կազմակերպությունը, որը անպայման մեկ տեխնիկա պետք է ավելի ունենա, քան առաջինը, աշխատացնել և նույն ձևով դժգոհել և ազատել աշխատանքից:

4. Նույնը կրկնել մյուս կազմակերպությունով: Մի քանի տեղափոխություններից հետո գտնել ամենալավին և աշխատել, մնացածին անպայման պահել:

Պրն. վարչապետ, հորդորեք մինչև ապրիլ ամիս ձեր նախարարներին հեռու մնալ լրագրողներից: Ապրիլին ՀՀԿ-ի ընտրական պրոցեսի բարդությունները բոլորը ընկնելու է կառավարության վրա:

Այս բոլորի մեջ ինձ համար անբացատրելի մնաց, թե ինչու մարդիկ իրենց գոռոզությունից ելնելով չբարեհաճեցին գոնե հեռախոսով մի քանի րոպե զրուցեին:

Հարգանքներով՝ Դ. Երզնկյան

Այս խորագրի վերջին նյութերը