Այո՛, Սեյրան Օհանյանը քաղաքական էժան ինտրիգների, քաղաքական առևտրի փորձ չունի
Հայաստանում քաղաքական փորձ չունենալն ավելի շատ առավելություն է։ Այն բանից հետո, երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու իր մտադրության մասին, իշխանություններն իրենց ենթակա լրատվամիջոցներով ու «վերլուծաբաններով» արշավ սկսեցին պաշտպանության նախարարի դեմ։ Եվ ի թիվս այլ անհեթեթությունների՝ ոմանք նաև ասում են, որ Սեյրան Օհանյանը դասական իմաստով քաղաքական գործիչ չէ, չունի համապատասխան փորձ և այլն։ Այո՛, չունի, բայց գուցե դա այդքա՞ն էլ վատ չի։
Մի հատ մեր քաղաքական դաշտի «փորձառու»՝ վաճառված, վերավաճառված ու բազմակի անգամ վարձով հանձնված դասական քաղաքական գործիչներին նայեք։ Մատների վրա կարելի է հաշվել քաղաքական գործիչների, որոնք այս ոլորտում մեծ փորձ ունենալով՝ կարողացել են պահպանել բարի համբավն ու արժանապատվությունը և բաց ճակատով ներկայանալ հասարակությանը։
Այո՛, Սեյրան Օհանյանը քաղաքական էժան ինտրիգների, քաղաքական առևտրի փորձ չունի, փոխարենն ունի բարի համբավ և վայելում է հասարակության մի զգալի մասի համակրանքը։ Նախկին նախարարն ունի նաև պետական կառավարման երկար տարիների փորձ՝ իր ոլորտում, ինչը նույնպես շատ ավելի կարևոր է, քան քաղաքական ինտրիգների մեջ թաթախված լինելը։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից