Աշխարհ

25.12.2016 11:02


Լրագրողների, արտիստների և զինծառայողների տեղափոխող ՌԴ ՊՆ ՏՈւ-154 վթարված ինքնաթիռում հայեր էլ են եղել (տեսանյութ, լրացված)

Լրագրողների, արտիստների և զինծառայողների տեղափոխող ՌԴ ՊՆ ՏՈւ-154 վթարված ինքնաթիռում հայեր էլ են եղել (տեսանյութ, լրացված)

Գիշերը Սոչիի շրջանում կորած ՌԴ ՊՆ ՏՈւ-154 ինքնաթիռն ընկել է Սև ծովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Օդանավի իրանի բեկորները գտել են Սոչիի սևծովյան ափից 1,5 կմ հեռավորության վրա՝ 50-70 մետր խորությունում։

ՏՈւ-154-ում եղել են Առաջին ալիքի և «Զվեզդա» հեռուստաընկերության լրագրողներ։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռում եղել են նաև զինծառայողներ, «Հմեյմիմ» մեկնող արտիստներ, որոնք Սիրիայում ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու էին գնում։

Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը կարող է լինել։

***

Ինքնաթիռում 91 մարդ է եղել՝ 8-ը անձնակազմի անդամներ, 9-ը ռուսաստանյան լրագրող, 83-ը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ։

***

Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Վադիմ Անանևի կայնքը փրկվել է, քանի որ նա գործընկերների հետ Սիրիա չի մեկնել՝ որոշելով մնալ իր նորածին որդու հետ։ Այս մասին հայտնում է kp.ru-ն:

«Նրանք մեկ համերգ պետք է տային և վերադառնային: Ես չգնացի` ընտանեկան հանգամանքներից ելնելով. վերջերս ծնվեց իմ տղան՝ ընտանքի երրորդ երեխան, և ես նախընտրեցի մնալ, որ օգնեմ կնոջս»,-պատմել է Անանևը:

***

Վթարված ինքնաթիռում են եղել նաև НТВ-ի լրագրողները։

***

НТВ հեռուստաալիքը հրապարակել է կործանված ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, որոնց թվում կան նաև հայկական ազգանունով ուղևորներ՝ Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Վերջինը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:

Ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

***

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավակցում ենք Սոչիում կործանված ինքնաթիռի զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը