Աշխարհ

24.12.2016 21:03


Թուրքիայի կառավարությունը վավերացրել է «Թուրքական հոսք»-ի մասին համաձայնագիրը

Թուրքիայի կառավարությունը վավերացրել է «Թուրքական հոսք»-ի մասին համաձայնագիրը

Թուրքիայի կառավարությունը վավերացրել է «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագիրը։ Ինչպես հայտնում է Hurriyet պարբերականը, ավելի վաղ այդ համաձայնագրին հավանություն էր տվել Թուրքիայի խորհրդարանը՝ 210 կող, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։ Այնուհետև համաձայնագրին հավանություն էր տվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Իսկ Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի 16-ին էր հավանություն տվել այդ նախագծին։

Նշենք, որ «Գազպրոմ»-ը շուրջ 40 միլիարդ ռուբլի կտրամադրի «Թուրքական հոսք» գազատարի շինարարական աշխատանքների համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը