Կարծիք

24.12.2016 20:49


Ժամանակին բոլոր կողմերից վազում էին Մայր բուհ՝ լսելու հայոց մշակույթի երևելիներից մեկի՝ Լևոն Ներսիսյանի դասախոսությունները

Ժամանակին բոլոր կողմերից վազում էին Մայր բուհ՝ լսելու հայոց մշակույթի երևելիներից մեկի՝ Լևոն Ներսիսյանի դասախոսությունները

Ժամանակին բոլոր կողմերից վազում էին Մայր բուհ՝ լսելու հայոց մշակույթի երևելիներից մեկի՝ Լևոն Ներսիսյանի դասախոսությունները: Նրան բնութագրել են որպես բանավոր հանճար, որի խոսքին կարոտ էր ուսանողությունը, երիտասարդությունը: Հավաքվածների քանակից լսարանը «երկտակվում» էր, ահավոր նեղվածք էր, բայց ջահելները համառորեն խցկվում էին, ուզում էին անպայման տեսնել ու լսել ոգու և ազատության ասպետին:
Պետհամալսարանը այդ հզոր անհատականությամբ էր իմաստավորվում:
Այսօր շոու-բիզի ինչ-որ ոտանավորչու են նույն կերպ ընդունում համալսարանում, որը թառում է սեղանին, ոտքը ոտքին գցում՝ ցուցադրելով քիմքարդաշյանական տիպի ազդրերը: Այս իգանման երիտասարդին էլ «իսկական հանճար» են համարում:
Տեսեք, թե հոգևոր բարձունքից որքան խորը անդունդն ենք ընկել: Այն էլ ուժգին զըխկոցով:
Երեք տասնամյակ առաջ Մայր բուհում ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը դարձած Լևոն Ներսիսյանն էր ԲԱՆ ասում: Իսկ այսօր «բիզնես-կանտորայի» վերածված այդ հիմնարկում ուսանողության «կուռքը» տգետ, սաղր ինչ-որ շոումեն է, որը, ի դժբախտություն հայ ժողովրդի, հայերեն տառերը մի քիչ գիտի ու երգերի «խոսքեր» է ծրտոտում:
Արցախում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի գործիչներն, ուղղակի, պարտավոր էին անդրադառնալ նաև այս աղետալի դիպվածին: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի նախագահն է: Մշակույթի գործիչները նրանից ուղղակի կարող էին հետաքրքրվել, թե, մասնավորապես, մայր բուհում հոգևոր անկման աստիճանը ի՞նչ չափերի է հասնելու, երբ Լևոն Ներսիսյան հսկա մտածողի նշաձողից արդեն իջել հասել ենք «վաստակավոր» հոպոպի «դասախոսությունների» կազմակերպման մակարդակի:
Բայց դե, մորթապաշտ ու ստրկամիտ մշակույթի այդ գործիչներին նման հարցերը չեն հուզում:
Նրանք Լևոն Ներսիսյան չեն, որ հանդգնեն ԲԱՆ ասել:
Պարապ խոսք՝ որքան ուզես:

Շնորհավորհանքս տխուր ստացվեց:

Այսօր Լևոն Ներսիսյանի ծննդյան օրն է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը