Արամ Ավետիսյան. «Սեյրան Օհանյանը ճիշտ ուղու վրա է»
Դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, արցախյան ազատամարտի մասնակից, արվեստաբան Արամ Ավետիսյանը հայտարարել է, որ իրենց շարժման նպատակն Արցախի, Սփյուռքի և Հայաստանի ներկայացուցիչներով երկպալատ ԱզգայինԺողով ստեղծելն է։
Նրա խոսքով՝ իրենք փորձելու են գործնականում իրականություն դարձնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը:
Արամ Ավետիսյանը նաև նշել է, որ սատարում են քաղաքական գործընթացներին ակտիվորեն ներգրավելու հայտարարությամբ հանդես եկած ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, քանի որ վերջինս ունի փորձ և հարգանքի արժանի անցած ճանապարհ։
–Մենք սատարում ենք Սեյրան Օհանյանին. իհարկե, հարգում ենք նաև դաշինքի մյուս անդամներին: Սեյրան Օհանյանին հարվածները գալիս են և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից, այսինքն, եթե մի մարդու երկու կողմից էլ հարվածում են, ինքը ճիշտ ուղու վրա է,–հավելել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միացյալ Հայաստան» շարժումը հայտարարել էր Սեյրան Օհանյանին անվերապահ սատարելու մասին։
Արամ Ավետիսյան. «Սեյրան Օհանյանը ճիշտ ուղու վրա է»
Դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ «Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, արցախյան ազատամարտի մասնակից, արվեստաբան Արամ Ավետիսյանը հայտարարել է, որ իրենց շարժման նպատակն Արցախի, Սփյուռքի և Հայաստանի ներկայացուցիչներով երկպալատ Ազգային Ժողով ստեղծելն է։

7or.am