Աշխարհ

24.12.2016 11:25


Օբաման «Մագնիտսկու օրենքը» տարածել է աշխարհի բոլոր երկրներում

Օբաման «Մագնիտսկու օրենքը» տարածել է աշխարհի բոլոր երկրներում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տարածել է «Մագնիտսկու օրենքն» ամբողջ աշխարհով մեկ։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն՝ վկայակոչելով 2017թ. զինվորական կարիքների ծախսերի օրենքը։ Վերջինը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել այն բոլորի դեմ, ովքեր, ըստ ամերիկյան իշխանությունների, կապ ունեն կոռուպցիայի և մարդու իրավունքի խախտումների հետ։

Օրենքի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ կիրառել ցանկացած արտասահմանցու դեմ, ով, ըստ նրա, պատասխանատվություն է կրում «արտադատարանական սպանությունների և ցանկացած երկրում մարդկանց դեմ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների խոշտանգումների և լայնածավալ այլ խախտումների համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը