Աշխարհ

24.12.2016 10:55


«Մանչեսթեր Յունայթեդն» Իբրահիմովիչին մարզչի աշխատանք է առաջարկում

«Մանչեսթեր Յունայթեդն» Իբրահիմովիչին մարզչի աշխատանք է առաջարկում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին համոզում է մնալ թիմում և դառնալ խաղացող մարզիչ: Այս մասին հայտնում է «Daily Star»-ը:

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Ընթացիկ մրցաշրջանում Զլատանը ՄՅ կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը